Վիճաբանություն Վանաձորում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Բազումի բաժին «Վանաձոր» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «գլխի ծոծրակային շրջանի պատռած վերք, աջ ակնակապիճի, ձախ թիակի, աջ ազդրի ծակած-կտրած վերքեր, աջ ձեռքի 5-րդ մատի ամպուտացիա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա Գնել Մ․-ն։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածը հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 14.00-ի սահմաններում, իրեն անծանոթ 2 հոգու հետ վիճաբանության ժամանակ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 17-ին պարզվել է, որ նախորդ օրը Գնել Մ․-ն, վիճել է 26-ամյա Արմենակ Թ․-ի և 20-ամյա Սասուն Ն․-ի հետ, և այդ ընթացքում Արմենակ Թ․-ն պատճառել է նշված վնասվածքները:
Ձեռնարկվում են միջոցներ Արմենակ Թ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: