Ինչպե՞ս է «Լույս» դաշինքը լուծելու Երևանի աղբահանության հարցը. պարզաբանում է Արտակ Զեյնալյան
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի կարևորագույն խնդիրներից է համարում աղբահանությունը:
«Մտնում ես բակ, գարշահոտությունը կանգնած է բակում, և դա՝ ամենուրեք, այդ աստիճան սուր է այսօր աղբահանության հարցը Երևանում։ Եվ դա անմիջականորեն հարվածում է զբոսաշրջությանը, ինչը նաև մեր եկամուտի աղբյուրներից է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Աղբահանության հարցը, ըստ նրա՝ բազմաշերտ խնդիր է, միայն օպերատորի վրա թողնելը սխալ կլինի. «Դա պայմանավորված է նաև աղբավայրի, աղբավայր տանող ավտոճանապարհի որակով։ Թափոնները երկրորդային հումք են, իսկ մեզ մոտ դրանք քիչ են օգտագործվում՝ որպես երկրորդային հումք։ Երկրներ կան, որտեղ ուղղակի 5 աղբաման է դրված, մարդիկ տեսակավորում են աղբը, դա դառնում է եկամտի աղբյուր, նպաստում շրջակա միջավայրի պաշտպանությանը»։
Աղբը, ըստ նրա՝ նաև էներգիայի աղբյուր է, կարելի է այդպես էլ օգտագործել. «Սա համակարգային առումով լուծելու ենք։ Ունենք գաղափար՝ օգտագործել նաև ջերմային թափոնները»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում