«Բարևեք լուրեր գրողներին»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով մոտ ժամանակներս իր պաշտոնանկության մասին լուրերին։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստի աշխատանքներին:
«Նախաձեռնության նպատակն է ցույց տալ, որ քաղաքական գործիչների ու քաղաքացիների միջև չկա հեռավորություն, խոչընդոտ, անհասանելիության սկզբունք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Անկախության տոնի շրջանակներում «սելֆիի ժամ» միջոցառման հասցեին հնչող քննադատություններին։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
53-ամյա Գրիգոր Մկրտչյանը որոնվում է որպես անհետ կորած:
«Մենք պայմանավորվել ենք, որ տնտեսության էն կառուցվածքը, որ մենք ունենք, մեզ ոչ մի կերպ չի կարող ձեռնտու լինել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիների հետ պայմանավորվեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել:
Կյանքի 94-րդ տարում մահացել է ամերիկացի ճարտարապետ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Վենտուրին, որին համարում էին պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը:
«Քարոզարշավում ավելի պասիվ վիճակում գտնվեց ծրագրային պայքարը։ Սեպտեմբերի 23-ը կանցնի, ոչ ոք չի հիշի, թե ինչ է ասվել այս օրերին, և երևանցին կմնա իր խնդիրների հետ։ Դրա համար մեր կուսակցության ծրագրային առավելությունը նաև այն է, որ բացի այն, որ ծրագիր է գրվել, մենք նաև ասել ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու ռեալ հնարավորություն ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային փաթեթները:
Քիչ առաջ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արծվաշենցիներից ոմանք փորձեցին ներխուժել կառավարության շենք: Ոստիկանների հետ քաշքշուկից հետո քաղաքացիներին հեռացրին կառավարության շենքի դռների մոտից:
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է՝ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը՝ չնայած նրան, որ առաջարկվում էր հետաձգել երկու տարով:
ՀՀ կառավարությունը, նախատեսվածից ոչ մի լումա ավել չծախսելով, մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50%-ով:
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին: Դրա հեղինակներն ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Նաիրա Զոհրաբյանն են:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 47/7 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են, բացառիկ հնարավորություն յուրաքանչյուր քաղաքացու համար ոչ միայն իր սկզբունքներին հավատարիմ ու խղճի մտոք ընտրելու մեր սիրելի մայրաքաղաքի ապագան, այլև հաստատելու, որ կարող ենք կատարել արդար, թափանցիկ, վստահելի ընտրություն, կարող ենք հանրային ինքնակազմակերպման, փոխադարձ հարգանքի և օրինապաշտության լավագույն օրինակներ տալ:
Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-11-ը կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ Գլոբալ ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը հատկացրեց 109 մլն 296 հազար դրամ:
Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի փախստականները:
Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ամուսնուն կրկնակի վիրահատության ենթարկելու հարցով:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը գործադիրի անդամներին նվեր մատուցեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան:
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ-ի սեպտեմբերի 20-ի 09:00 դրությամբ.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի սեպտեմբերի 20-ից Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում՝ Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում, չկարգավորվող հետիոտնային անցումի հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Ռուսաստանի Ռամենսկ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է Գեղամ Մաչանյանը։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ գիշերը անհայտ անձինք հարմարեցված գործիքով բացել են Սևանի Նալբանդյան փողոցում գտնվող իրենց խանութի դուռը, առևտրի կետից գողացել փող և ապրանքներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 00:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյուն փողոցում` «Ցիտադել» բիզնես-կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ: