Կառավարությունը մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50 տոկոսով
ՀՀ կառավարությունը, նախատեսվածից ոչ մի լումա ավել չծախսելով, մինչև տարեվերջ հանրապետական նշանակության ճանապարհաշինության նախատեսված պլանը կգերակատարի 50%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը:
«Բացի դրանից, Հյուսիս-Հարավի «Տրանշ 3»-ի աշխատանքների տեմպը և ծավալը, դրա պատասխանատվությունը մեր կառավարության ստանձնելու պահի համեմատ, բազմապատկվել է 5 անգամ»,- գրել է Նահապետյանը: