Հայաստանի պաշտպանության նախարարության 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն:
Մենք պատրաստվում ենք դիմել ներհայաստանյան և միջազգային կառույցներին, որոնք զբաղվում են մամուլի և խոսքի ազատության պաշտպանության շրջանակներում՝ իրենց վերաբերմունքը բարձրաձայնելու ակնկալիքով:
Ի պատասխան ս.թ. սեպտեմբերի 18-ի տարբեր ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի՝ «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ըներություն:
Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային արխիվ, ծանոթացել ընթացիկ գործունեությանն ու ծրագրերին:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին հեծանիվով կանցնի Թուրքիայով և Իրանով:
Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի կարևորագույն խնդիրներից է համարում աղբահանությունը:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Թոմսոնին` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման կապակցությամբ:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ:
Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: Ա
Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի երթևեկության բնականոն ընթացքն, ընդհանուր առմամբ, երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մի շարք փողոցներում ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը, ինչպես նաև առանձին վայրերում արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ազգային արխիվին Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարևոր փաստաթղթեր է հանձնել:
Հայաստանի ազգային արխիվը շատ կարևոր կառույց է: Յուրաքանչյուր փաստաթղթի հետևում կանգնած են մարդիկ, պատմություններ:
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ Երեւանի «Խուլ-համրերի» դպրոցի մոտ՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի են ենթարկել իր 5-ամյա խուլ-համր երեխային:
21 մարդ է զոհվել, եւս երեքը վերքեր են ստացել Իրանի Սպահանի նահանգում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով:
Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից:
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավարտին են մոտենում հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ՝ Լիլիթ Երեմյանը նշանակվել է Հանրապետության նախագահի օգնական:
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, թե հետ են վերադարձվել «սիրո եւ հանդուրժողականության» եւս մի զոհի՝ Սերժի Վաչոյի գումարները: ՀՔԾ-ն եւ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքեցին այս տեղեկությունները։
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Զեկույցում նաև նշվում է, որ մահացության բարձր ցուցանիշ ունեցող երկրներում 60 անգամ ավելի մեծ է մինչև 5 տարեկանների շրջանում մահանալու հավանականությունը, քան մահացության ցածր ցուցանիշ ունեցող երկրներում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին:
Ստամբուլում տեղի ունեցած տարադրամի փոխանակման կետի կողոպուտն իրականացնելու կասկածանքով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունը, ով, ըստ «Հյուրիեթի», մոտ 2 ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը և ձերբակալվել։
Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, իսկ ավտոմեքենաների համար կփակվեն:
Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ծրագրի շրջանակում անցկացվելու է«սելֆի ժամ» միջոցառումը։ Ինչպես սեպտեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում քաղաքացիները հնարավորություն կունենան լուսանկարվել ճանաչված գործիչների հետ։
Վարշավայում տեղի ունեցող ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովի ընթացքում տարածվել է Եվրամիության նոր հայտարարությունը խոսքի և խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ: Եվրոպական միության և դրա անդամ երկրների անունից այդ հայտարարությունը սեպտեմբերի 17-ին հրապարակել է Միացյալ Թագավորության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքարը կոռուպցիայի և տնտեսական ապօրինությունների դեմ։ Այս ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում հերթական բացահայտումն արձանագրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։