Վալերի Օսիպյանի նվերը՝ կառավարության անդամներին

Այսօր կառավարության նիստի ժամանակ ոստիկանությունը գործադիրի անդամներին նվեր մատուցեց՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան:

«Ֆրանկոֆոնիայի գանաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու Հայաստանում, սա մեծ նվեր է»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նոր Հայաստանում շատ ճիշտ կկինի, որ ՀՀ քաղաքցիները մի քանի օտար լեզու իմանան:

Ըստ նրա՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լավ առիթ է այս ուղղությամբ մեկ քայլ անելու համար:

«Ես ճիշտ հասկացա՞, պարոն Օսիպյան, այս զրուցարանը ոստիկանության աշխատակիցների մոտ է լինելու, որ կարողանան հաղորդակցվել»,- ոստիկանապետին դիմեց Ն.Փաշինյանը՝ նաև հարցնելով, թե քանի տպաքանակով է տպագրվել զրուցարանը:

Վալերի Օսիպյանը դժվարացավ տպաքանակի հարցին պատասխանել, բայց հավաստիացրեց, որ քանակը բավարար է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները կարողնանան շփվել ֆրանսախոս հյուրերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս