
Մահացել է պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը՝ ճարտարապետ Ռոբերտ Վենտուրին. The New York Times

Կյանքի 94-րդ տարում մահացել է ամերիկացի ճարտարապետ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Վենտուրին, որին համարում էին պոստմոդեռնիզմի հիմնադիրներից մեկը: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով Վենտուրիի որդուն:
Հրատարակության տվյալներով՝ մահվան պատճառը դարձել են Ալցհեյմերի հիվանդությամբ պայմանավորված բարդացումները:
Ռոբերտ Վենտուրիի հեղինակած նախագծերի թվում են այնպիսի շենքեր, ինչպիսիք են՝ Գեղարվեստական թանգարանը Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ), Ժամանակակից արվեստի թանգարանը Սան Դիեգոյում (Կալիֆոռնիայի նահանգ), Գորդոնի եւ Վիրջինիա ՄաքԴոնալդի բժշկական հետազոտական