Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին: ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Խորը ցավակցություն ենք հայտնում սիրիական երկնքում ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930