«Փոխհատուցումը 5 մլրդ դրամ է, գումարը բյուջեից դուրս է գրվել, բաց միայն 1 մլրդն է հատկացվել». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Այս պահին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի փախստականները:

Հիշեցնենք, որ Արծվաշենը հայկական միակ գյուղն է, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Արծվաշենցիների մեծ մասն այժմ բնակվում են Ճամբարակում:

Արծվաշենցիները 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ բողոքի ակցիայի պատճառը ամեն տարի փախստականներին հատկացվող գումարն է, որն այս տարի չի վճարվել:

«Փոխհատուցումը 5 մլրդ դրամ է, գումարը բյուջեից դուրս է գրվել, բաց միայն 1 մլրդն է հատկացվել: Պետք է 3 փուլով տրամադրեին, բայց չկա»,- ասացին ակցիայի մասնակցիները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930