ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվել են «Սմիթսոնյան» հաստատության քարտուղար Դեյվիդ Սքորթոնը և «Սմիթսոնյան» հաստատության ազգագրության և մշակութային ժառանգության կենտրոնի «Ֆոլքլայֆ» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորվհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Ես հանձնարարեցի, որ ստուգեն հիմնադրամում այս պահին ունեցած գումարները և տեսնեն՝ հնարավոր է արդյոք մեկ տարի հետ գնալ և 2017-ի հունվարի 1-ը դարձնել 2016 թվականի հունվարի 1: Ինձ ասացին, որ հնարավոր է դարձնել անգամ 2015 թվականի հունվարի 1: Հիմա օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից հետո եղած դեպքերի համար:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 108 շենքի մոտակայքում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ¸ 1984թ ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել վերջինիս անդամներին: Միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը ներկայացրել է իրենց գործունեությունը և անդրադարձել վետերաններին հուզող տարբեր խնդիրների:
Նիկոլ Փաշինյանը՝ մայրաքաղաքի տոնական միջոցառումների մասին (ուղիղ)
Խորին ցավով տեղեկացա «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրիկի՝ տիկին Սուսաննա Պողոսյանի մահվան մասին:
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: Սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորական ուղերձը՝ հայոց անկախության օրվա առթիվ.
Հայաստանի Հանրապետությունը անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, տոնական է ինչպես բոլոր հայաստանցիների և աշխարհասփյուռ հայերի, այնպես էլ ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար:
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Վրաստանի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի եռագույնով:
Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխվել է:
Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 22-ին տեղի են ունենալու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններ, որի միակ թեկնածուն Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանն է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանում, Արցախում թե Սփյուռքում մենք տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձը: Անցած քսանյոթ տարիները մեզ համար եղան պետականաշինության, ժողովրդավարության հաստատման ու քաղաքացիական հասարակության ձևավորման տարիներ: Եղան պետական ու հասարակական կյանքի բոլոր […]
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին 10 օրերի տվյալներով, մայրաքաղաքում մի շարք երթուղիներ դադարեցրել են աշխատանքը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ:
Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 20:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղի «Արագած» հյուրանոցի մոտակայքում ժամը 18:00-ի սահմաններում 2 օտարերկրյա քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ կապված «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկության հետ։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Թբիլիսյան խճուղու և Ա.Բաբաջանյան փողոցի չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է երիտասարդ կաթոլիկներին՝ հարգել ծնողներին, իրենց եւ ուրիշների:
Հայ մարզասերների գրադարանը ավելացավ ևս մեկ գրքով. ընթերցողի դատին հանձնվեց «Ռոնալդու. կատարելության տենչով» ստեղծագործությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ սեպտեմբերի 23-ին երևանցիների կամքին ոչ ոք չի կարող բռնանալ:
Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։