Քրիստոնեական հավատքի ամենակարևոր արժեքներից են բարությունը, սերը, հավատարմությունը, միմյանց կարեկցելու կարողությունը:
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասն Արմավիր քաղաքի հրապարակում այսօր կազմակերպել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրում:
Հունիսի 23-ին, ժամը 15:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում փլուզվել է անասնագոմերից մեկի տանիքը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություններով»,- հայտնում են տուրիստական ընկերություններից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակ է հղել հունիսի 23-ին նշվող Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ և նշել, որ Մայր Տաճարը հոգեղեն գեղեցկազարդ մարգարիտն է մեր հավատքի անդաստանում, և ազգի զավակների սրտերը ի սփյուռ աշխարհի կապված են այս անգին գանձին:
Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները հունիսի 23-ին, ժամը 08:00-ին վերսկսել են նախօրեին կորած բնակչի որոնողական աշխատանքները:
Հունիսի 23-28-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Ի հեճուկս տարատեսակ կանխատեսումների, թե վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Կարեն Կարապետյանը կխզի իր կապերը Հայաստանի հետ, նա ոչ միայն ապրում, այլև հանգստանում է Հայաստանում։
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է համացանցում տարածված այն լուրերը, թե Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացուց գումար են պահանջել:
Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Որտեղի՞ց է արդյոք մեր մեջ այն գիտակցությունը, որ մեզնից վեր կա գերագույն մի Էակ, որին մենք կարող ենք դիմել նեղության պահին, խոսել Նրա հետ աղոթքի լեզվով և կամ մեր դժգոհությունը հայտնել մեր կյանքի անհաջողությունների համար, թեև վերջինիս դեպքում այդ անելու իրավունքը մենք չունենք:
Հունիսի 23-ին, ժամը 08:00-ին Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Իրենց տները հարկադրաբար լքած մարդկանց թիվն աշխարհում 2018 թվականին ավելացել է 2,3 միլիոնով եւ գերազանցել 70 միլիոնը, ինչը նոր ռեկորդ է դարձել:
Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ, կա երեք տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:
Առաքյալն ասում է. «Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրը ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի և թե՛ չար» (Բ Կորնթացիներ Ե10) և հաշվետվություն տանք:
Հին Կտակարանի մեծ մարգարեներից է, ով հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ կնոջ՝ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով: Ս. Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում:
2019թ․ այդ ցանկում ընդգրկվել են Ալժիրը, Բանգլադեշը, Բրազիլիան, Կամբոջան, Գվատեմալան, Ղազախստանը, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Զիմբաբվեն։
Հունիսի 22-ին, ժամը 11:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մուշավան թաղամասում. այրվում է խոտածածկ տարածք:
«Մեծագույն ցավ ապրեցի` տեղեկանալով բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լավ ընկեր Կարինե Աշուղյանի անժամանակ մահվան մասին: Մեծ է նրա ավանդը հատկապես գրական ու թարգմանչական գործում:
Հունիսի 21-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր` Արփի Փաշինյանի հետ հունիսի 22-ին այցելել է Երևանի Հյուսիսային պողոտայում բացված Քաղցրավենիքի փառատոնին:
Վրաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 22-ին ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
Մարդու կենսագրությունը իր բառերի կենսագրությունն է՝ գործողության ու արարքի ձևակերպում և ուրեմն՝ ինքնին արարք ու գործողություն: Մենք մեր ասած, գրած կամ մտքում հնչած բառերն ենք ընդամենը: Մարդը և իր /ներքին/ խոսքը նույնական են:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդունել է վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։
Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։
Կարինե Աշուղյանը մահացավ։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հունիսի 22-27-ը՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ:
Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ բիզնես ստեղծելու, արարելու և այլ մարդկանց օգուտ տալու համար անհրաժեշտ է գաղափար և ֆիզիկական հնարավորություն։ Ըստ այդմ, հնարավորությունների ու բիզնես գաղափարների համար Կառավարությունը պետք է երկու բան անի՝ ապահովի, գիտելիք և տվյալների հասանելիություն։