Բաժիններ՝

Հրդեհ՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Հունիսի 23-ին, ժամը 05:20-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Նշենք, որ հունիսի 22-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի սկզբնամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար:

Պարզվել է, որ այրվում է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Ժամը 21:43-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս