ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
«Ընկերությունը նախկինում ինչ-որ խոստումներ է տվել, հիմա դրա պահանջն են առաջ քաշում: Միևնույն ժամանակ, որքան ինձ հայտնի է, ընկերությունն ուշադրություն է դարձնում նեղ մասնագիտական կարողություններին, քանզի որպես այդպիսին՝ ուղղակի բանվորի աշխատանք գրեթե չկա, ավտոմատացված է»:
Անկեղծորեն զարմացած եմ գործող կառավարության անդամի նման հայտարարությունից։
Այցի ընթացքում գնդապետ Բաղդասարյանը եղել է Պրահայի Պետրինի Հիլլարի քրեագիտական տեխնիկայի և փորձաքննության բաժնում, ծանոթացել քրեագետների և դատաբժշկական փորձագետների գործունեությանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից կաշառք ստանալու պատրվակով ուրիշի գույքը հափշտակելու դեպք:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցելության շրջանակում հանդիպում է ունեցել նաև ֆրանսիական հանրահայտ «Dassault Group» ընկերության ռազմավարության և զարգացման գծով նախագահ Օլիվիե Դասոյի հետ:
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան Ամուլսարի ճանապարհները փակած խմբի ներսում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Ջերմուկից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի հետևանքով կան լուրջ տուժածներ:
Հունիսի 21-ին, ժամը 01.30-ին, շտապօգնության հերթապահ բժիշկը հաղորդում է տվել, որ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցում, անհայտ անձը ոչ սթափ վիճակում կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, ձեռքին եղած իրով հարվածել դիմապակուն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով՝ կոպտորեն խախտել հասարակական կարգը և տվել սեռական բնույթի հայհոյանքներ:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսում այցելել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության տաղավար:
Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հունիսի 21-26-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Իտալացի երգիչ Ալ Բանոյի նախկին կինը՝ Ռոմինա Փաուերը, տեղափոխվել է հիվանդանոց:
Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման օրը:
Հունիսի 20-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և 34-ամյա Վահան Ենգոյանը տեղում մահացել են:
Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ:
ՀՀ Զինված ուժերի Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները պատրաստ են հակադարձել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օդային տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի տանկային գումարտակները պատրաստ են ցանկացած մարտական գործողության:
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները նոր խնդիրների պատճառ են դարձել:
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Երեկ՝ հունիսի 19-ին, խորհրդարանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին աչքի է ընկել լրագրողների նկատմամբ անվայելուչ վերաբերմունքով։
Նոր մանրամասներ ՃՈ պաշտոնատար անձի աշախատավայրում կատարված շորթման դեպքից
Քաղաքապետ Հայկ Մարությանը 2019թ. ապրիլի 29-ին ստորագրել էր վարձակալության մրցույթ կազմակերպելու որոշում, որով նախատեսվում էր 35-50 մ բարձրության վրա ռեստորանի տեղադրման համար 3 տարի ժամկետով վարձակալության տալ Արշակունյաց պողոտա հ. 28/27 5-րդ գոտի հասցեում գտնվող շուրջ 2165.15 քմ ընդհանուր մակերես ունեցող տարածքը։ Մրցույթի որոշման մեջ նշված էր վարձավճարի տարեկան մեկնարկային չափը՝ 4.800.000 դրամ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 21-ին ժամը 10։00-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ոստիկանները «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայում թմրանյութ են հայտնաբերել
Կառավարությունը պահուստային ֆոնդից 26 մլն 928 հազար դրամ հատկացրեց «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ մի շարք ծրագրեր իրականացնելու համար: