Բաժիններ՝

ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են

Հունիսի 21-ին, ժամը 08.55-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իրեն դանակահարել են: Կանչվել է շտապօգնության խումբ։

Այնուհետև հիվանդանոցից հաղորդել են, որ շտապօգնության խումբը «Ֆրանսիայի» հրապարակից «կրծքավանդակի և ձախ բազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել արցախցի 40-ամյա մի տղամարդու։

Ոստիկանության Նոր-Նորքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ պարզվել է, որ տղամարդուն դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա Արտեմ Ս․-ն, որը նույն օրը, ժամը 10.00-ին, Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության

Կենտրոնական բաժին և տվել է խոստովանական բացատրություն:
Նրա մոտից հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:

Պարզվել է նաև, որ Արտեմ Ս․-ն 2018թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում է գողությանը հանցակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս