ՄԻՊ-ը վարույթ է ընդունել Արմեն Գեւորգյանի պաշտպանի բողոքը` նրան երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ. «Փաստինֆո»
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին երկրից դուրս գալ չթողնելու վերաբերյալ պաշտպանի բողոքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ընդունել է վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։
Վերջինս հայտնեց նաեւ, որ ՄԻՊ-ից գրավոր պատասխան են ստացել, որ մեր դիմում-բողոքը վարույթ են ընդունել։ «Բանավոր կարգով տեղեկացրել են, որ միջոցներ են ձեռնարկում, մասնավորապես՝ դիմել են Քրեական հետախուզական վարչությանը, որտեղից պատասխանել էին, որ գրությունը հիմք չէ սահմանը հատել չթույլատրելու համար, պետք է լինի դատարանի որոշում»։
Նույնաբովանդակ որոշում պաշտպանը ստացել է նաեւ Ոստիկանությունից. «ՄԻՊ-ը մեզ հայտնեց նաեւ, որ առանձին դիմել են նաեւ ՀՀ ոստիկանաապետ Վալերի Օսիպյանին, սակայն դրա արդյունքների մասին դեռեւս տեղեկություն չունենք»։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին պարզ էր դարձել, որ Արմեն Գեւորգյանին թույլ չեն տվել հատել սահմանը՝ նշելով, որ համակարգում նրա ելքի վրա արգելք է դրված։ Գեւորգյանը ցանկանում էր աշխատանքային այցով 3 օրով մեկնել ՌԴ։
Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ ՄԻՊ-ին ուղղված բողոքին, Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ դրանից դեռեւս պատասխան չկա. «Որեւէ դրական արդյունք դեռ չունենք, եւ ինքներս ենք արդեն միջոցներ ձեռնարկում. դատարանից ստացել ենք գրություն, որով դատարանը հայտնում է, որ մեր գույքի հարցին կանդրադառնա, երբ քրեական գործի վարույթի քննությունը կվերսկվի»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: