Վարագավան գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն
Տավուշի մարզի Վարագավան գյուղում փրկարարները հունիսի 23-ին, ժամը 08:00-ին վերսկսել են նախօրեին կորած բնակչի որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, ազատ հերթափոխի 7 փրկարար և Քաղաքացիական պաշտպանության վարչության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պաշտպանության ջոկատի 9 ծառայակից:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության 8 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ժամը 13:50-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ գյուղի կորած բնակիչն ինքնուրույն վերադարձել է տուն: