
Նոր բացահայտում. Իրավապահ համակարգում խոշոր չափերով դիզվառելիք է յուրացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված:
Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաեւ Երեւանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել:
Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու համար, որ գերատեսչությունների տրամադրված դիզվառելիքը նպատակին չի ծառայել: Նկատենք, որ այս խնդիրը նոր չէ. տարիներ շարունակ ոստիկանները, քննիչները մասնավոր զրույցներում չեն թաքցրել, որ իրենք ստիպված են մարզեր գործուղումների գնալ սեփական միջոցների հաշվին: Սակայն նախկին իշխանությունների օրոք շատերը խնդիրների մասին չեն բարձրաձայնել, չեն բողոքել` վախենալով հաշվեհարդարներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: