«Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է». Գարեգին Բաղրամյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ էներգետիկներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի օրը նշվում է դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը:
Հայաստանի էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումները պրոֆեսիոնալների մտքի և ջանքերի արգասիքն են, որոնք շարունակում են անել հնարավորը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը կնպաստեն բնագավառի ներուժի էական ավելացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է:
Հարգելի՛ էներգետիկներ, վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունները հետագայում ևս կներդնեք մեր երկրում անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ ունենալու գործում:
Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, առողջություն, ընտանեկան երջանկություն, բազում հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր աշխատանքում»: