
Խոշոր վթար Երևանի կենտրոնում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» (վարորդը՝ Ա. Թ.) և «Nissan Tiida» (վարորդը՝ Ա. Մ.) մակնիշերի ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և դադրեցրել գազի արտահոսքը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի