
ՊԵԿ կարգադրությունը. Ռեստորանները պետք է ստուգեն երգիչների ու թամադաների հարկային պարտավորությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը հատուկ կարգադրություն է պատրաստվում ուղարկել ռեստորաններին, սգո եւ հարսանյաց սրահներին, զգուշացնելով, որ եթե այնտեղ ելույթ ունենան հարկայինում չգրանցված երգիչներ, թամադաներ կամ երաժիշտներ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է այդ սրահների տնօրինության վրա:
Ստացվում է, որ ռեստորանները կամ հանդիսությունների սրահները երաժիշտներ կամ թամադաներ հրավիրելուց առաջ պետք է ստուգեն նրանց գրանցման վկայականները, ունեն հարկային պարտավորություններ, թե ոչ, եւ միայն դրանից հետո թույլ տան իրենց մոտ ելույթ ունենալ, այլապես կտուգանվեն:
Մնում է բանկերն էլ մի գրություն ուղարկեն եւ պահանջեն, որ հյուրերի մեջ չլինեն ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցողներ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: