
Վարչապետի անունից հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ. պատճառ կա. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են:
Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաեւ կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որեւէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս լուռ մնալ, միայն սուր անհրաժեշտության դեպքում պաշտոնապես սոսկ մեկ նախադասությամբ սահմանափակվել՝ «բանակցություններն ընթացքի մեջ են»:
Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք էլ լիարժեք չեն պատկերացնում, թե ինչ է սպասվում առաջիկայում, այդ իսկ պատճառով աշխատում են մի կողմից թույլ չտալ խուճապային տրամադրություններ, մյուս կողմից՝ խուսափել արհեստական սպասումներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: