2018 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ Թուրքիա մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 37 մլն 537.696: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22.25 տոկոսով:
Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժ․11.00-ն Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց (26-ը Երևան, 70-ը մարզեր), որից 84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը Երևան, 62-ը մարզեր):
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունվարի 3-ին, ժամը 11:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկի միջնապատը փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար բացվել է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է:
Հունվարի 3-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 3-ի ցերեկը և 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-8-ը սպասվում են տեղումներ:
Մասնագետի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ կենդանական ծագում ունեցող մթերքները շատ վտանգավոր են այն առումով, որ կան հիվանդություններ, որոնք անմիջապես մարդուն են փոխանցվում:
Ժամը 20:30-ին սահմաններում, Ավան վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Կոլյա Թախումյանը, իր վարած BMW մակնիշի 21 ՏՕ 067 համարանիշի ավտոմեքենայով, Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում, թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կանգառին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Վարդենյաց լեռնանցքը փակ էպի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 3-ին, ժամը 06:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում:
Հրաչ Բերբերյանը նկատեց. «Կառավարությունը «նվեր» արեց գյուղացուն՝ Նոր տարվա դիմաց Գյուղատնտեսության նախարարությունը փակելու մասին հայտարարվեց, դա էլ է հարված գյուղատնտեսությանը, որի պտուղները հետո կտեսնեք»։
Այսօր՝ հունվարի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Հունվարի 2-ին, ժամը 17:49-ին քաղաքացին զանգել է «911» ծառայություն ու հայտնել, որ գտնվում է Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 5-րդ հարկում և սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով:
«Նոր տարին միշտ դիմավորում ենք ավանդական ձևով. ես հայ քրիստոնյա եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով՝ Լոռիում, իր մեծ ընտանիքի հետ է դիմավորել Ամանորը։
Երևանում, «Հաղթանակ» զբոսայգու յուրաքանչյուր այցելու առաջին հերթին ուշադրություն է դարձնում ձեռքեր պատկերող հուշարձանին, որն այդտեղ տեղադրվել է տակավին 1975 թվականին՝ Մեծ հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ։ Հուշարձանը կրում է «Թող երբեք պատերազմներ չլինեն, թող ոչ մի մայր որդի չկորցնի» անվանումը։
Այսօր՝ հունվարի 2-ին, 17։35-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սայաթ-Նովա պողոտայից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու։
ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Արմեն Սարգսյանի ամանորյա ընտանեկան լուսանկարները՝ տիկնոջ եւ թոռների հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել. տարածքի ոստիկանության բաժին է դիմել 52-ամյա Մարինե Վ.-ն և հայտնել, որ իր տղան՝ 34-ամյա Արշակ Խ.-ն, իրենց տան ննջասենյակում ալկոհոլի ազդեցության տակ օգտվելով իր՝ քնած լինելու հանգամանքից, հանել է զուգագուլպաները և փորձել բռնաբարել։
Հունվարի 2-ին, ժամը 12:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Թոխմախի» գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2019 թվականի հունվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական պատկերը հետևյալն է:
Հունվարի 1-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ և հայտնել, որ իրենց դանակահարել են:
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է:
Հունվարի 2-ի ցերեկը, 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին սպասվում են տեղումներ:
Դեկտեմբերի 30-ին Արաբկիրում կողոպուտ էր տեղի ունեցել: Գեղեցկության սրահներից մեկում մի երիտասարդ մի կնոջ մարմնական վնասվածք էր պատճառել, ապա վերցրել էր բջջային հեռախոս և փող ու հեռացել:
Դեկտեմբերի 31-ին` ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդեցին, որ 1-02 ահազանգած 28-ամյա մի աղջկա հայտնածով իրենց շենքի վերելակում, անհայտ անձը դանակի սպառնալիքով, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացահայտ հափշտակել է եղբոր 2.500.000 դրամն ու փախել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 2-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: