
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 3-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E-124» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Հ.) արգելափակվել է Ջերմուկ–Վայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: