Բաժիններ՝

Քննչական կոմիտեն 23 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի23 ամյա երիտասարդի:

Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն `2016 թվականի հուլիսի 9-ին, Սևան քաղաքի սրճարաններից մեկում,  1995 թվականին ծնված երիտասադրը վեճի է բռնվել նույն քաղաքի՝ 1988 թվականի ծնված բնակչի հետ և ապակյա բաժակով դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու աջ աչքի շրջանին, պատճառելով առողջության համար ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 23 ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:

Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս