«Տոնական օրերին գրանցվել է 7065 կանչ, 1333 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կատարած կանչերի համեմատ հիվանդանոց տեղափոխվածների թիվը քիչ է: Մենք չենք ունեցել սննդային լուրջ թունավորումներ, ավելի շատ հանդիպել են քրոնիկ հիվանդությունների սրացման դեպքեր: Կոնկրետ թունավորման դեպքերը շատ քիչ են եղել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շտապբուժօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Ավտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից:
Կյանքի 64-րդ տարում մահացել է «Օսկար»-ի եռակի մրցանակակիր ամերիկացի հնչյունային ռեժիսոր Գրեգ Ռուդլոֆը:
Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Բիգադիչ շրջանում 40 տարի քարանձավում բնակվող Իսքենդեր Գյունդուզը իրեն այցի եկած «հյուրերից» է իմացել, որ Թուրքիայի նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նախորդ 4 տարիների հետ համեմատած, կրկնակիից ավելի աճել են ինչպես արագ արձագանքման, այնպես էլ ազատությունից զրկման վայրեր իրականացված այցերը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Կյանքի 81-րդ տարում Բար Հարբոր քաղաքում (Մենի նահանգ) մահացել է ամերիկացի դերասանուհի Վեռնա Բլումը, որը հանրաճանաչ է դարձել «Գազանանոց» (Animal house, 1978) ֆիլմի շնորհիվ:
Հունվարի 9-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 16.40-ին, «ձախ ծնկահոդի շրջանի հրազենային թափանցող միջանցիկ վիրավորում, ոսկրի և փափուկ հյուսվածքների վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1998 թ. ծնված Նորիկ Բ.-ն:
Սլովակիայի հյուսիս-արեւմուտքի Չադցա բնակավայրի մերձակայքում հունվարի 10-ի երեկոյան մարդատար գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետեւանքով գնացքի վագոնները դուրս են ընկել ռելսերից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել. Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը»:
Հունվարի 11-ին, ժամը 03:39-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքի նախարարն ու փոխնախարարը նախքան տոները հավաքել են նախարարության աշխատակիցներին ու խստաբարո հայացքով, բարձր տոնով հաթաթա տվել բոլորին՝ ասելով` «Դուք քանի՞ գլխանի եք, որ ընդդեմ նախարարության փակման ցույց եք անում»:
Հունվարի 11-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը մեկնել է Ղազախստան՝ տեղում ծանոթանալու տարեսկզբին տարբեր ազգերի ներակայցուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո հաստատված իրավիճակի մանրամասներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Արարատ քաղաքի քաղաքապետարանի կողմից իրականացվող վթարային ջրագծի փոխարինմամբ պայմանավորված, հունվարի 11-ին ժամը 09։00-ից մինչև հունվարի 12-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:
Նյու Յորքի իշխանությունները հրապարակել են քաղաքի ավելի քան կես միլիոն բնակիչների անվճար օգնություն ապահովելու ծրագիրը, ովքեր տարբեր պատճառներով բժշկական ապահովագրություն չունեն։
ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված փակ մրցույթն արդեն ամփոփվել է: «Երեք օրվա ընթացքում նախարարը կնշանակի նոր տնօրենին»,-ասաց նա:
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով սահմանվում է սպայական կազմի զինծառայողների կողմից ՀՀ տարածքում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեքային վարկավորման գործընթացը:
2019 թվականի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը:
Հունվարի 10-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ տարածքում, հունվարի 10-ի ժամը 19:00-ի դրությամբ, փակ են Արագածոտնի մարզի Սիփան և Ավշեն գյուղերից դեպի Մ-3 ավտոճանապարհ տանող հատվածները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Անցած տարի Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է 2017թ. ցուցանիշը:
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների հետ կապված կան խնդիրներ․ որոշ տեղերում երեխաների հետ բնակվում են նաև չափահաս անձինք, որոնց տարիքը հասնում է մինչև 30-ի։
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան հայկական կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելու գործի հետաքննության արդյունքում 83 մարդու է ձերբակալել, այդ թվում՝ 28 պրոֆեսիոնալ թենիսիստի: