Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանվել Գրիգորյանի Արցախում գտնվելու մասին՝ սուտ է։ Վերջին անգամ տեսել եմ նրան երեկ ժամը 23։35 րոպեին և հեռախոսով խոսել եմ այսօր առավոտյան ժամը 9։30 սահմաններում։ Հերթական սադրիչ սուտը կրկին չաշխատեց։
ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանում գողության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի ակցիան շարունակվում է:
Ամենայն հավանականությամբ մեկ ամսից մշակված-պատրաստ կլինի կառավարության որոշման մի նախագիծ, որը կվերաբերի Երեւանի մետրոյի զարգացման նոր սխեմային ու նոր կայարանի կառուցմանը:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը մեկնաբանել է քաղաքի Արամի 23 հասցեում տեղի ունեցած փլուզման փաստը՝ նշելով, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր:
Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը:
Հունվարի 11-ին, ժամը 21:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի 23 հասցեում՝ «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքում, տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 11-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 209 շենքի տանիքի կոնստրուկցիոն տարրերը (մոտ 6 մ) պոկվել են և կախվել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ձերբակալություններ՝ Մարտակերտ քաղաքում կատարված վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հունվարի 12-ին, ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Հունվարի 11-ին, ժամը 19:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 12-ին, ժամը 02:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կալիֆոռնիայի նահանգի կենդանաբանները մոնարխ դանայիդ տեսակի թիթեռների պոպուլյացիայի լուրջ նվազում են արձանագրել, որոնց քանակը 2017 թվականից գրեթե տասնապատիկ կրճատվել է:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն:
Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավել կանանց և այդ տեսանյութերը տարածել համացանցում:
Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան երգչախմբի ֆեյսբուքյան էջում րոպեներ առաջ տեղեկություն հայտնվեց, համաձայն որի փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը:
ՀՀ ոստիկանությունը հունվարի 10-ին Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների դեմ պայքարին ուղղված լայնածավալ միջոցառում է անցկացրել, որի արդյունքում արձանագրվել է ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք՝ փայտանյութ ձեռք բերելու և ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 18 դեպք։
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը անցնում է լուրերի հեռարձակման նոր ձևաչափի:
Երևանի պետական համալսարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի՝ այսօր ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին:
Գեղարքունիքի մարզպետարանում հունվարի 11-ին քննարկվեցին Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ձկնորսության արգելքի հսկողության խստացման հետ կապված միջոցառումների ընթացքին վերաբերող հարցեր:
ՀՀ տարածքում, հունվարի 11-ի ժամը 20:30-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
2018 թ. ընթացքում պետական կառավարման մարմինների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացում չի իրականացվել, սակայն միաժամանակ հանրային իշխանության մարմինների 2018 թ. գործունեության արդյունքներով տնտեսված միջոցներն ուղղվել են տվյալ մարմնի աշխատակիցների խրախուսմանը։
Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն:
«Որպես հանրույթ՝ մենք սովոր չենք մեր մեջ ունենալ օտարին և համատեղ ապրել նրա հետ։ Բացի այդ, այստեղ կա ազգի պետություն ունենալու այն տեսլականը, որ պետք է լինի պետություն, որտեղ կարող են ապրել միայն հայերը։ Այս ամենից էլ ելնելով, մենք վտանգ ենք տեսնում և չենք կարող օտարին հանդուրժողականությամբ ընդունել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ազգագրագետ, մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ անդրադառնալով դեպի Հայաստան հնդիկների մեծ ներհոսքին։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: