Բաժիններ՝

23-ամյա երիտասարդը դանակահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք, աջ ձեռքի երրորդ և չորրորդ մատների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հերթապահ խումբը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 25 շենքի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Պապիկյանն է, ով բժիշկների հայտնած տեղեկություններով՝ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները կպայքարեին Ս. Պապիկյանի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունների, իսկ հետո՝ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 12։20-ի սահմաններում վիրավորի բնակության շենքի բակում անձնական հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել դանակահարվածի և նրա հարևան՝ 28-ամյա Հայկ Մինասյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Պապիկյանին։

Արաբկիրի ոստիկաննրը բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ հայտնաբերել են Հ. Մինասյանին և նրա մոտ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը հետաքննիչն առգրավել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս