Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները մարտի 14-ին, ժամը 21.00-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Գագիկ Կ.-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում որդին կացնահարել է մորը։
Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, հայերեն գրություններ կան: Դրա մասին վկայում են դեպքի առնչությամբ տարածված տեսանյութերում:
Մարտի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին:
Մարտի 15-ին, ժամը 11:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքում տեղի է ունեցել մասնակի ինքնափլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 15-ի ցերեկը, 16-18-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անդրադառնալով մարզի ճանապարհային խնդիրներին և բնակիչների բողոքներին, թե քարուքանդ եղած ճանապարհները խանգարում են նորմալ երթևեկությանը, նշեց՝ իսկապես այդ խնդիրը հրատապ է, հատկապես՝ Մարտունի քաղաքի կենտրոնական ճանապարհին առկա են խոշոր ջրափոսեր։
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպես երևանցի, որպես Կենտրոնի բնակիչ, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ շորհակալություն հայտնել և ասել, որ հպարտանում եմ իմ ընկեր, իմ բարեկամ, իմ թիմի անդամ Վիկտոր Մնացականյանով` երեկվա իր պահվածքի, հավասարակշռվածության և պրոֆեսիոնալիզմի համար:
Քաղաքային իշխանությունները մտադիր են թանկացնել Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը։
Երևանի քաղաքապետարանն այսօր վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Մարտի 15-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից 14.03.2019թ-ին դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցելու համար շուրջ 20 դատապարտյալ ինտենսիվ ձևով մարզվել է դեռևս փետրվարի 4-ից:
Տասնյակ կյանքեր փրկած բուժակը զոհվեց ծառայակցի կյանքը փրկելու ճանապարհին:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ողջունում է օպերային թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ջազզվե» սրճարանի համասեփականատիրոջ հայտարարությունը:
Երևանի Ամիրյան փողոցում հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ «Ռեստարտ»-ի անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
37-ամյա կինը հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատաքներին զուգահեռ քաղաքապետարանի աշխատակիցները տեղափոխում են այդ տարածքում գտնվող թփերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը: Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:
2018 թվականի հուլիսի 2-ին «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ մեղադրվող ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատավարությունը կսկսվի մարտի 21-ին։
Օպերայի հարակից տարածքում գտնվող «Ատմասֆեր» սրճարանի սեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից երեկ Հ1-ի եթերում հնչած հայտարարությունների մեծ մասը չի համապատասխանում իրականությանը:
Մարտի 14-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ:
Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8 ավիահանրանավի հրամանատարը վերադարձի թույլտվություն է խնդրել Ադիս Աբեբայի օդանավակայանից թռչելուց հետո արդեն երեք րոպե անց, քանի որ օդանավը չափազանց արագ է սկսել արագություն հավաքել:
Վթարային իրավիճակ ստեղծած «Նիվան» տեղափոխվեց ՃՈ պահպանվաղ հատուկ տարածք:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
րևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Վայքի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: