«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Քաղաքացիության մասին օրենքում: Այդ փոփոխությամբ նախատեսվում է հաստատել այն երկրների ցանկը, որտեղ ՀՀ քաղաքացու անձնագիր կարելի է ստանալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատանը կամ հյուպատոսական ներկայացուցչությունում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որով ցանկանում է արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օպերայի շրջակայքի սրճարանները, որոնք երեկ ապամոնտաժվում էին, շատ տարբեր կարգավիճակ ունեն։
«Ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 28-ին տեղի է ունեցել վարչապետի տեղակալ Տիգրան Ավինյանի ծննդյան 30-ամյակին նվիրված արարողություն, որին ներկա է եղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Դեռևս հին կտակարանյան ժամանակներից մարդիկ ծոմ են պահել, որ Աստված օգնի մոտենալ Իրեն և երկրպագել: Երբ պատշաճ ձևով ծոմ ենք պահում, մենք սովորում ենք կառավարել մեր ցանկություններն ու կրքերը:
Եվ այդպես էլ պահքը և մնացած բոլոր մարմնավոր ջանքերը միջոց են՝ առաքինություն ձեռք բերելու, և ոչ թե իրենք են հանդիսանում առաքինություն:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հնարավոր է, ներգրավվի հերթական դատական գործում։ Մարզպետի դեմ ուղված հայցն այս անգամ առնչվում է իր ենթակայից պահված 5.6 միլիոն դրամի վերջնահաշվարկի հետ:
ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ փետրվարին և մարտի 8-ին է որոտնավանցի, 1995 թվականին ծնված Ռաֆայել Մովսեսյանը բենզասղոցով հատել է Որոտնավան գյուղի բնակիչներից մեկի վարձակալած այգու 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր և իր մեքենայով տեղափոխել տան բակ:
Քննչական կոմիտեի (ՔԿ) Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն ազատվել է պաշտոնից: ՔԿ պաշտոնյայի ազատման հիմքը պաշտոնապես նշվում է՝ սեփական դիմումի համաձայն: Սակայն բնական է, որ Գլխավոր դատախազությունից ՔԿ տեղափոխված Կարեն Շահբազյանը մեծ եռանդով դեռ երկար կշարունակեր աշխատել համակարգում, եթե չխանգարեին որոշ գործոններ:
Համացանցում հայտնվել է «Թրինիթի» միջուկային զենքի՝ պատմության մեջ առաջին փորձարկման վերականգնված տեսագրությունը:
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին, ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանի մասնակցությամբ հունվարի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ ՀՀ դատախազի հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ:
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Քաղաքապետարանում կազմակերպված քննարկումը քիչ առաջ ավարտվեց:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին այցելել է Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և ծանոթացել տեղի կրթական ծրագրին:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Շիրոկովին:
ՄԱԿ-ում մարտի 12-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։
«Այսօր, եթե Հայաստանից են գործունեություն ծավալում, ուրիշ երկիր են գրանցում, որովհետև Հայաստանը ճանաչված չէ YouTube-ի կողմից, չես կարող այստեղից աշխատել, բայց եթե սկսեն մեզ հետ նորմալ աշխատել՝ նման բան չի լինի: Մենք խնդիրներ ունենք նաև Google-ի հետ կապված»:
Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված գողության դեպքերի մի շարք հանգամանքներ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես գիտեք Վիեննայում եմ՝ ներկայացնելու Հայաստանը ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին և կիսվելու մեր երկրի հաջողություններով ու մարտահրավերներով։
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խումբը շարունակում է ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց ձևավորված հաշվետվությունները։
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:
Ինչպես տեղեկացրել ենք, Երեւանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել Օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի, որ համաձայն պայմանագրի, երեսնօրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։
Օրեր առաջ ՌԴ Պերմ քաղաքից Հայաստան են վերադարձել Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները։
Մարտի 11-ից 15-ը ՀՀ ՊՆ N զորամասում, ըստ 2019թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական բաժնի կողմից անցկացվում են ԶՈՒ հրետանու տեղագրական-երկրաբաշխական ծառայության պետերի ուսումնամեթոդական հավաքներ:
Սպաների մասնագիտական գիտելիքները ամրապնդելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 12-ին 4-րդ զորամիավորման ենթակա N զորամասում անցկացվեցին հրամանատարական պարապմունքներ:
Վարձակալները կասկածներ ունեն, որ քանդում են այլ վարձակալների հետ հետագայում պայմանագրեր կնքելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ստուգում է իրականացվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն):
«Բա ո՞ւր մնացին մարդկային արժեքները, մեր պետության առջև ծառացած առաջնային խնդիրն այս սրճարանների խնդի՞րն է, մեր քաղաքում այնքան խնդիրներ կան»,- դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ ասացին սրճարանների աշխատակիցները։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: