ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 88-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն:
Երևանի քաղաքապետարանը շենքերի տանիքներին մանսարդներ կառուցելու գործընթաց կսկսի:
ԱՄՆ-ում մահացել է երաժիշտ Դիք Դեյլը՝ Misirlou հայտնի սինգլի հեղինակը, որը գրվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ Քենդի» ընկերության կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը:
Գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ: Նրանց մտահոգում է գազավորված ըմպելիքի արտադրության նկատմամբ հարկային բեռն ավելացնելու որոշումը:
Գավառի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի կառուցման մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերից, պետական միջոցներով: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 380 միլիոն դրամ:
armlur.am-ը հրապարակել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցաքննության շարունակությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Մարդու իրավունքների տուն Երևանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան սույն հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում կին իրավապաշտպան Լարա Ահարոնեանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը հերքում է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Աննա Հակոբյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ է ստացել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին՝ ծննդյան տոնի առթիվ:
Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 31 հոգի՝ վերքեր ստացել Կասայի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:
Տարվա սկզբին իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո իշխանություններն անցել են պարտիզանական պատերազմի մարտավարությանը։
«Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպության գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Պանտերա» գիշերային ակումբում Վանաձորի 26-ամյա երիտասարդի`էդմոն Սանթրոսյանի պանության մեջ մեղադրվում է նրա ընկերը:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ ճակատի ներխուժմամաբ պայմանավորված մարտի 18-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև: Օդի ջերմաստիճանը մարտի 18-ին կնվազի 5-7 աստիճանով»:
Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Թալին, Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան -«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մերու սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ՀՀ ոստիկանությունը 3 մլրդ 172 մլն 200 հազար դրամ կվճարի «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը՝ այս տարվա ընթացքում մատուցվող հավատարմագրային կառավարման ծառայությունների դիմաց: Խոսքն արագաչափերի և նկարահանման տեսախցիկների համակարգի մասին է:
Մարդու իմաստությունը նրան չօգնեց փրկվելու համար, ուստի Աստված մարդացավ և Իր Սրբասուրբ անձը զոհեց մեր փրկության համար:
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են 10-ից ավել գողություն և գողության փորձ արած երիտասարդներին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Երեկ՝ մարտի 16-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննչական բաժանմունքում, ՀՀ քր-օր-ի 118 հոդվածի և 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի իրավապահներին խուզարկություն կատարել Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցում բնակվող, 46-ամյա Արթուր Սարգսյանին պատկանող տանը և դրան կից օժանդակ շինություններում:
«Մենք չենք ուզում թույլ տալ, որ առողջապահության նախարարը խառնվի մեր բիզնեսային հարցերին, արգելքն էլ պետք է լինի խելամիտ, ամեն ինչ պետք է լինի ռացիոնալ… Թույլ չենք տալու նման բան, զոռբայությամբ չի ամեն ինչ արվում»,- ասաց Աշոտ Բարսեղյանը։
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն մտահոգ է այս օրերին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ:
Առաջիկա 3 օրերին սպասվող ցրտերը բխում են բոլորի շահերից. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ամեն անգամ, երբ գալիս է գարունը, մեկը, հիշելով մեծ բանաստեղծին, խնդրում է ծառերին պատմել Աստծո մասին, և դրանք ծաղկում են։
Տուժող երեխաների տեսաձայանագրությունը պետք է իրականացվի միայն նախաքննության և դատաքննության ընթացքում օգտագործվելու նպատակով, այդ տեսաձայանագրությունները չպետք է հանրայնացվեն, քանի որ հասարակությունը կարող է անհանդուրժող լինել տուժողի նկատմամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ մարտի 16-ին այցելել է Գյումրի, որտեղ Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: