Բաժիններ՝

Ավտոկայանատեղերի վճարները կբարձրանան

Քաղաքային իշխանությունները մտադիր են թանկացնել Երևանի կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը։

«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա», – «Ազատության» եթերում հայտարարել է Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Ներկայումս, նրա խոսքով, մարդիկ օրական վճարում են 35 դրամ։

«Մոսկվայում, օրինակ, անցած ամիս դարձավ 25-30 դոլար, ես հասկանում եմ, որ համաչափ չեն աշխատավարձերը, բայց եթե Կենտրոնը հիմնականում ծանրաբեռնենք «կաֆեներով», այդպես չի լինի», – ասել է Ռ.Մնացականյանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս