Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին
Մարտի 15-ին, ժամը 09:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 165-րդ կմ-ին՝ Սարավան-«Զանգեր» հատվածում, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ռ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և 10 մ սահել դեպի մոտակա ձորակը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի գոտի: