Վիճաբանություն Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում
Մարտի 14-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրիի Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում վիճաբանություն է:
Նշված վայր մեկնած ոստիկանները նկատել են, որ վիճաբանության ժամանակ 1968 թ. ծնված Հովհաննես Տ.-ն բռունցքով հարվածում է 1989 թ. ծնված Սերգեյ Մ.-ին: Հովհաննես Տ.-ին բերման են ենթարկել, իսկ Սերգեյ Մ.-ին հրավիրել են բաժին և ոտքի շրջանում առկա վնասվածքով տեղափոխել «Գյումրի» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «աջ ծնկան հոդի կտրած-ծակած վերք, ձախ ազդրի ստորին երրորդի առաջնային մակերեսի նստատեղի կտրած-ծակած վերքեր»:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.35-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Խաչատուր Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Ռուսթավելու և Հակոբյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Սերգեյ Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը, ինչից հետո դանակը Ա.Մանուկյան փողոցի կամրջից նետել է Գյումրի գետակը:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: