Բաժիններ՝

Քաղաքապետարանի աշխատակիցները տեղափոխում են օպերայի հարակից տարածքի սրճարաններում գտնվող թփերը

Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատաքներին զուգահեռ քաղաքապետարանի աշխատակիցները տեղափոխում են այդ տարածքում գտնվող թփերը:

Մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը:

«Այս պահին տեղափոխվում են սրճարանների տարածքում գտնվող թփերը, որպեսզի չվնասվեն ապամոնտաժման աշխատանքի ընթացքում և փոշու ու շինարարական զանգվածի տակ չմնան: Հիմա մեր մասնագետների կողմից դրանք կհեռացվեն, կտեղափոխվեն` մի մասը կտնկվի այլ վայրերում, մի մասը կպահվի և ապամոնտաժման աշխատանքներից հետո կտնկվի այստեղ»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով օպերայի հարակից տարածքում գտնվող ծառերի վիճակին՝ նա նշեց, որ այդ ծառերը տարիներ շարունակ եղել են ստվերի տակ, ունեցել են սահմանափակ հողային զանգված, և պատշաճ կերպով չեն խնամվել ջրվել:

«Բարեկարգման արդյունքում` ծառերը կազատագրվեն, տարածքը կապահովվի հողային շերտով և կսնուցվի»,- ասաց Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս