Տարեց մորն սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 62-ամյա որդուն
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 88-ամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի որդին՝ ծնված 1957 թվականին:
Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի մարտի 15-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչը՝ ծնված 1957 թվականին, տանն իր մոր հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է՝ շշում օղու բացակայության պատճառով, որի ժամանակ տան պատշգամբում կացնով դիտավորյալ հարվածներ է հասցրել 88-ամյա մոր գլխի շրջանին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս նույն օրն «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում մահացել է:
62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատակենսաբանական, դատանյութաբանական համալիր, դիակի դատաբժշկական, ինչպես նաև՝ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջ