Բաժիններ՝

Մահացել է «Քրեական ընթերցվածք» ֆիլմի երաժշտության հեղինակ Դիք Դեյլը

ԱՄՆ-ում մահացել է երաժիշտ Դիք Դեյլը՝ Misirlou հայտնի սինգլի հեղինակը, որը գրվել է Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմի համար: Այդ մասին երաժիշտ Բրայան Ուիլսոնը գրել է իր Twitter-ում:

Երաժիշտը վախճանվել է կյանքի 82-րդ տարում: Դիք Դեյլը հայտնի է որպես «սերֆ-ռոք» ոճի՝ ամերիկյան գործիքային երաժշտության հիմնադիր, որը ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն էր վայելում 1960-ական թվականներին: Նրա իսկական անունը Ռիչարդ Էնթոնի Մոնսուր է:

Նա ծնվել է 1937 թվականին Բոսթոնում (ԱՄՆ): Իր երաժշտական կարիերան Դեյլն սկսել է 1959 թվականին, իսկ առաջին ալբոմը թողարկել է 1962 թվականին: Ընդհանուր առմամբ իր կարիերայի ընթացքում նա թողարկել է 11 ալբոմ եւ երգերի 14 հավաքածու, քանիցս մասնակցել է երաժշտական եւ թոք-շոուների, ինչպես նաեւ ինքն իր դերակատարն է եղել հեռուստասերիալներում եւ ֆիլմերում:

Ինչպես գրում է TMZ պորտալը, երաժիշտը երկար տարիներ առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, մասնավորապես, նա երկու անգամ հաղթահարել է ուղիղ աղիի քաղցկեղը, բուժվել է շաքարախտի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս