Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 21:30-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թալինի, Լոռու, Գավառի, Ճամբարակի, Աշոցքի, Տավուշի, Ստեփանավանի, Հրազդանի, Սպիտակի, Վարդենիսի, Մարտունու, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում:
Ապարանի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է:
Դիլիջանի ոլորանները առատ ձյան պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:
Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: