Կոնգոյի ԴՀ-ում առնվազն 24 մարդ է զոհվել ռելսերից գնացքի դուրս ընկնելու հետևանքով

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առնվազն 24 մարդ է զոհվել, եւս 31 հոգի՝ վերքեր ստացել Կասայի նահանգում ռելսերից բեռնատար գնացքի դուրս ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանն ու փրկության ծառայությանը:

Ըստ առկա տվյալների՝ ուղեւորների մեծ մասը գնացքում հայտնվել էր անօրինականորեն: Նշվում է, որ զոհերի թվում են շատ են երեխաները:

Գնացքի վթարի հետեւանքով շրջվել Է մի քանի վագոն, եւս մի քանիսը կամրջից ընկել են գետը: Գիշերը որոնողական գործողությունները դադարեցվել են: Սպասվում է, որ զոհերի թիվը կարող է աճել: Միջադեպի պատճառներն առայժմ հայտնի չեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031