Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:
Օրերս «Ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի մետրոպոլիտենում լուրջ չարաշահումներ են առկա:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Բանգլադեշի բնակչուհիներից մեկը երկվորյակներ է ծնել այն բանից 26 օր անց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին:
Ողջ աշխարհում մարդիկ կյանքին վերաբերող լուրջ հարցեր ունեն, որոնք կցանկանային տալ Աստծուն:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:
«ՀՀ երեք նախագահների ղեկավարման ժամանակ էլ եղել են թալանչիներ: Տարիների ընթացքում այս ամենն առարկայական տեսք ստացավ, և հիմա մենք, օրինակ, Երևանում տեսնում ենք ապացույցները: Մոնումենտի մի քանի միլիոնանոց դղյակները հենց այդ թալանի հետևանքով են ձևավորվել»:
Երեկ ԱԺ քառօրյայի ընթացքում, խոսելով Հայաստանում գործող վարկերից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց տան տեխնիկան գնել է ապառիկով, քանի որ այդպես հարմար է, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ցանկացել է «Զիգզագ» խանութից հեռուստացույց գնել, սակայն հարկադիրի պատճառով չի կարողացել, և այժմ տանը հեռուստացույց չունեն։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ:
Հայաստանի Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին մարտի 28-ի ժամը 19:00-ի սահմաններում տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով:
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մարտի 28-ին կայացել է փորձագիտական խորհրդաժողով՝ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի ԵԽ կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 10-ամյակը և Սեռական շահագործումից և սեռական չարաշահումից երեխաներին պաշտպանելու մասին և Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիաների վավերացման գործընթացը Հայաստանի կողմից» խորագրով:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 28-ին մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեց Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրման ընթացքը:
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը, ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով ներգրավված փորձագետներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ:
Հայաստանի դպրոցներում ու մանկապարտեզներում սանհագույցների սանիտարահիգիենիկ պայմանները, տաք ջրի բացակայությունը, հաշմանդամություն ունեցող երեխաների համար հարմարությունների բացակայությունը, ինչպես նաև խմելու ջրից օգտվելու եղանակներն անընդունելի են։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է եռակի՝ մինչեւ 150 հազար տոննա, ավելացնել Թուրքիայից լոլիկի ներմուծման բաժնաչափը:
Հերթական այցով մարտի 25-ից 28-ը Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության նոր դեպք են արձանագրել:
«Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:
Ազգային ժողովն այսօր ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսված է նվազագույն կենսաթոշակների չափը սահմանել 25.500 դրամ։
Երկարատև հիվանդությունից հետո մարտի 28-ին մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը:
«Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի այն հայտարարությանը, թե կաթի մթերման բնագավառում տեղի է ունենում հեղափոխություն՝ 1 լիտրի համար իրենք վճարում են 190 դրամ, փոխարենը՝ միշտ եղել է 110-120 դրամ, ասաց.
Հայաստանի Հանրախպետության ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին:
Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել: