Բաժիններ՝

Ռուսաստանն առաջարկել է եռակի ավելացնել Թուրքիայից լոլիկի ներմուծման բաժնաչափը

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է եռակի՝ մինչեւ 150 հազար տոննա, ավելացնել Թուրքիայից լոլիկի ներմուծման բաժնաչափը: Գերատեսչության համապատասխան հրամանագրի նախագիծը զետեղված է regulation.gov.ru կայքում։Ներկայում քվոտան կազմում է 50 հազար տոննա:

Ավելի վաղ գերատեսչությունն առաջարկում էր բաժնաչափն ավելացնել մինչեւ 100 հազար տոննա: Թուրքիայից լոլիկի, այլ բանջարեղենի ու մրգերի ներմուծումն արգելվել էր 2016 թվականի հունվարի 1-ից ռուսական կործանիչի հետ կապված միջադեպի պատճառով: Լոլիկի ներկրումը, երկարատեւ բանակցություններից հետո, վերսկսվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ից, թուրք մատակարարների համար բաժնաչափ էր սահմանվել 50 հազար տոննա ծավալով:

Մինչեւ արգելքը Թուրքիան տարեկան Ռուսաստան էր արտահանում 360 հազար տոննա լոլիկ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս