Բաժիններ՝

Բանգլադեշում կինը մեկ ամսում երկու անգամ ծննդաբերել է

Բանգլադեշի բնակչուհիներից մեկը երկվորյակներ է ծնել այն բանից 26 օր անց, երբ լույս աշխարհ եկավ նրա որդին: Այդ մասին հայտնել է Asia One պորտալը: 20-ամյա Արիֆա Սուլթանայի առաջնեկը ծնվել է փետրվարի վերջին:

Ծննդաբերությունն անցել է առանց բարդությունների, սակայն բժիշկները չեն նկատել, որ կինը հազվադեպ անոմալիայի պատճառով ունեցել է երկրորդ արգանդ, որում աճել է եւս երկու պտուղ: ՛

Մեկ ամիս անց Սուլթանայի մոտ կրկին երկունքի ցավեր են սկսվել: Նրան շտապ կարգով կեսարյան հատում են արել եւ լույս աշխարհ բերել երկվորյակների՝ տղա եւ աղջիկ: Երեխաներն առողջ են: Իշխանությունները մտադիր են ստուգում անցկացնել այս հիվանդանոցում: Իսկ կնոջը դուրս են գրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031