Գեներալը Մեղրիի զորամասի միջադեպին իր որդու մասնակցության շուրջ աղմուկից հետո չեղարկել է իր հանդիպումները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր, որ Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի կիզակետում եղել է նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի որդին:

Հետաքրքիրն այն է, որ այս հրապարակումից հետո Տավարածյանը երեկ չեղյալ է հայտարարել իր հանդիպումները: Մասնավորապես, երեկ «Օրբելի» կենտրոնի կազմակերպված միջազգային գիտաժողովում նախատեսված էր նաեւ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի պետ գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի ելույթը, սակայն վերջինս չէր ներկայացել, եւ նրա փոխարեն ելույթ էր ունեցել իր տեղակալը: Շատերի կարծիքով՝ Գենադի Տավարածյանը չէր եկել՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031