Բաժիններ՝

Քննչական կոմիտեում կայացել է Ամուլսարի հանքի շահագործման համալիր փորձաքննության շուրջ քննարկում

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Սամվել Ավետիսյանը, ՀՀ ՔԿ դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը, ՀԿԳ Կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով ներգրավված փորձագետներ, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ:

«ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է փորձաքննությանը ներգրավված փորձագետների թիմի անդամներին, ովքեր էկոլոգիական քիմիայի, երկրաբանական քիմիայի, երկրաբանական գիտությունների, բնապահպանության և փորձաքննությանն առնչվող այլ ոլորտներում երկարամյա փորձ ունեցող մասնագետներ են:

Հանդիպման ընթացքում «ԷԼԱՐԴ» ընկերության փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրին ներկայացրել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման և հետշահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության ռիսկերի գնահատման և կարևորագույն այլ հարցերի պարզաբանման նպատակով նշանակված փորձաքննության իրականացման ուղղությունները, մեթոդաբանությունը, հետազոտման բնագավառները, ինչպես նաև՝ ընթացիկ և վերջնական հաշվետվությունների ներկայացման ժամկետները:

Բացի այդ, քննարկումներ են իրականացվել նաև վարույթն իրականացնող մարմնի, քրեական գործով ներգրավված տեղական փորձագետների, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչների և ոլորտի այլ մասնագետների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս