Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին առնչվող կաշառքի գործով նաեւ փաստաբանին ձերբակալելու որոշում է կայացվել։
Ձիեր էին գողացել ու մորթել․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը։
Զանգվածային լրատվության միջոցներում շրջանառվում է տեղեկություն այն մասին, թե 2019 թվականի մարտի 29-ին Գյումրի քաղաքում 10-ամյա երեխայի մահվան պատճառը հանդիսացել է ինչ-որ խաղ. հայտնում ենք, որ նախաքննական մարմինն այս պահին քրեական գործով նման տեղեկատվության չի տիրապետում:
Արտաշատի ոստիկանները սրճեփ սարքի գողության դեպք են բացահայտել։
Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին առկա է մերկասառույց:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
«Հայկական առողջապահության ազգային խորհրդ» ՔՀԿ կոալիցիան մտահոգված է սույն թվականի մարտի 30-ին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Արսեն Դավթյանի բերման ենթարկվելու փաստով:
Ապրիլի 1-ից 4-ը Թուրքիայի Հանրապետության բազմազգ տեսչական խումբը 2011թ. Վիեննայի Փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում կիրականացնի «Նշված շրջանի» տեսչություն:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության կազմակերպման և թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի ապօրինի շրջանառության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոխել «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների ընտրության համար «Գնահատման և թեստավորման կենտրոնի» կողմից իրականացվող թեստավորման համակարգը։
Գիշերային և անբարենպաստ եղանակային պայմաններում շարասյունով հաստատուն արագությամբ ավտոտեխնիկայի վարման ժամանակ վարորդ-զինծառայողների հմտությունները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:
Վաղարշապատի քրեական հետախույզները բացահայտել են գողության և գողության փորձի 17 դեպք։
Դասընթացներին մասնակցել են խաղաղապահ ուժերի բրիգադի սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներ:
Նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3.904.000 և 2.000.000, իսկ ընդհանուր շուրջ՝ 5.905.000 դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են:
Օրեր առաջ, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն գործած գյումրեցի 11-ամյա տղայի դասարանում քար լռություն է:
Ապրիլի 1-ին, ժամը 11:50-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Սիրիայում գտնվող Հայաստանի մարդասիրական խմբին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՆ փոխնախարարի մասին ԱԱԾ հայտարարությանը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+130C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:
Նրա մոտ եղած ծրարում, որը Գերմնիայից ստացել էր փոստային առաքումով, հայտնաբերվեց դեղնականաչավուն չորս հաբ։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Գավառ» բժշկական կենտրոնում 27-ամյա կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Անդրադառնալով Օպերային թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ 3 օր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարության կառուցվածքի նախագիծ է ներկայացրել, որտեղ հատուկ շեշտել են, որ Մշակույթի նախարարությունը պետք է պահպանվի։ Այն, ինչ տեղի է ունենում Օպերային թատրոնում, Վանաձորում, ուր նույնպես տնօրենին ազատել են, կապված է այն քաոսային վիճակի հետ, որը կա Կառավարությունում։
Ապրիլի 1-ի ցերեկը, 2-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Ապրիլի 1-ին, ժամը 13:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կյանքի 92-րդ տարում մահացել է իսպանացի գրող Ռաֆայել Սանչես Ֆեռլոսիոն:
Քիչ առաջ ավարտվեց մարտի 11-ին հայտարարված ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համալրման համար հայտարարված մրցույթը: Ձայների մեծամասնությամբ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվեց Արա Շիրինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ:
Երեկ երեկոյից լարված էր իրավիճակը Վեոլիա Ջրի Աշտարակում գտնվող Կենտրոնական կարգավարական ծառայությունում:
Ապրիլի 1–ին՝ «Բաղրամյան» զորավարժարանում, մեկնարկել է ՀՀ ԶՈւ զինծառայողների և Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102–րդ ռազմաբազայի համատեղ դաշտային պարապմունքները։