Մարտի 24-ին, ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 35-ամյա տղամարդ:
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ քաղաքացի Զավեն Գրիգորյանի առողջության խնդիրը տոտալ քաղաքական «քննարկման» առարկա դարձավ, և, ժանրի կանոնին համաձայն, որին ականատես ենք եղել ամիսներ շարունակ, երեքշաբթի իմ արած հայտարարությունից հետո համացանցում 90 տոկոս ֆեյք և 10 տոկոս իրական օգտատեր սկսեցին ֆեյսբուքյան գրոհ Նաիրա Զոհրաբյանի դեմ»:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մանթաշյանը։
Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Տավուշի մարզում շուրջ 1500 գլուխ խոզի անկման համար։
2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:
«Մենք հլը կգնանք այդ միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ով ինչքա՞ն է գողացել և հետո չգաք՝ ասեք, թե այդ միություններին լցնում եք բանտերը»,- նշեց վարչապետը։
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը, հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
Մարտի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե պատնեշին. 28-ամյա վարորդ Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը:
Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Մաքսային կարգավորումների մասին օրենքում եւ հնարավորություն տալ Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց ավելի արտոնյալ պայմաններով իրենց անձնական գույքը բերել Հայաստան:
Ապրիլին սպասվում է հերթական էլիտար հարսանիքը:
Մարտի 27-ին, ժամը 22:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Հերացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 27-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված էր, մտել են Արմաշի ալյուրի գործարան:
«Փաստացի մեզ կանգնեցրին ինքնաոչնչացման առաջ։ Մարտի 7-ին կառավարության նիստում արած իրենց հայտարարությունը՝ գրավատների 100.000 դրամ պետտուրքը 6 մլն դարձնելու մասին, այդպես էլ չի վերանայվում, գործադիրում էլ ուրբաթ օրը մեզ հասկացրեցին, որ վարչապետի մակարդակով ամեն բան գծած-կարված է, 6 մլն հարկը քննարկման ենթակա չէ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։
Չեխիայում կալանքի տակ գտնվող Նարեկ Սարգսյանի արտահանձնումն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են Չեխիայի իրավապահ մարմիններին:
«Վերջին 3-4 տարիների ընթացքում շատ բան է փոխվել՝ տեղեկատվությունը հայտնելու ձևը, արագությունը, ժանրը, լսարանի պահանջները, մի խոսքով՝ այն ամենը, ինչ շրջապատում է մեզ: Այդ ամենը չի կարող չանդրադառնալ ԶԼՄ-ների վրա»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro կրթական ծրագրի շրջանակներում ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի խորհրդական Սվետլանա Բաբաևան:
Նիդերլանդական եկեղեցին տոնում է՝ իմանալով, որ հոգևորականների չընդհատվող պատարագն օգնել է լուծել կեցություն հայցող հայկական ընտանիքի չարտաքսման խնդիրը:
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի խնդիրն է ընդարձակել այն մտավոր դաշտը, որում գործում է Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը:
«Մենք նախ առաջարկել ենք մեխանիզմ, որպեսզի սա լինի թափանցիկ, երկրորդ՝ ես նայել եմ թեկնածուներին, ովքեր առաջադրվել են, և 3 թեկնածուներին նայելուց հետո իմ կշռադատմամբ որոշել եմ առաջադրել Գոռ Հովհաննիսյանին»
Լուսինե Առաքելյանը պատմեց, որ ուսուցիչներն անընդհատ բողոքում էին իրենց իրավունքների խախտումից: «Երբ ես հարցրի, թե որտեղ են խախտվել ձեր իրավունքները, նրանք պատասխանեցին, որ նորանշանակ տնօրենն իրենց հետ կոնտակտի մեջ չի մտնում: Ինձ համար մինչ հիմա հարց է մնացել, թե 500 աշակերտ մեկ օրվա ընթացքում ինչպես է մոբիլիզացվել, այն դեպքում, երբ փոխտնօրենի հարցը լուծված էր արդեն»,-հավելեց նա:
«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացումը շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի համար:
Ամբաստանյալ Արմեն Բիլյանի այն հարցին, թե՝ «Գեղամ Խաչատրյան, հիշո՞ւմ եք՝ ոնց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում», տուժող ոստիկանը պատասխանեց՝ «Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ»։