Բաժիններ՝

Ձյուն է գալիս

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց), Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) և Արագածոտնի մարզի Ձորագլուխ, Թթուջուր գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ, Կոտայքի Հրազդան, Լոռու Ստեփանավան, Վանաձոր, Սյունիքի Քաջարան, Գորիս, Սիսիան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի (մերկասառույց) տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս