Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:
Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:
87 տարեկան հասակում մահացել է խորհրդային եւ վրացի դերասան Նոդար Մղալոբլիշվիլին:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ խորհրդական Աշոտ Բալասանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 22-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էր, որին հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:
«Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»:
Հայաստանի քաղաքական, ռազմական եւ հոգեւոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջացրած, հրավիրված է Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։
Լուսանկարում պատկերված անձնավորությունը Սամվել Մովսիսյանն է՝ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներից, «Հանուն արդարության» խմբի ներկայացուցիչ:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երը հայտնվել են ֆինանսապես ծանր վիճակում:
Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը:
ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Երևանում անչափահասների կողմից կատարված գողության փորձի և գողության դեպքերը:
Օրեր առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր նաև այն մասին, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը բարձրագույն կրթություն չունի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1990թ. ծնված երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 27-ին ժամը 11:00-18:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան Առինջի 1-ին և 2-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կռվի հրահրողը ակադեմիայի 3-4 տարվա փորձառություն ունեցողներից մեկն է եղել՝ Արտաշեսը, իսկ վերջինիս սադրանքներին չեն դիմացել հենց իր հետ կոլեկտիվ եկած մարդիկ, որոնց մեջ ինքը միշտ իրեն առաջնորդ է համարել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 27-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների….
ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժինը մարտի 23-ին, ժամը 14.10-ին մի տղամարդուց հաղորդում է ստացել, որ մարտի 22-ին, ժամը 13.00-ին, Խորենացի փողոցի 24 հասցեում գործող ոսկու շուկայում անհայտ անձից գնել է 100 գրամ ոսկու ձուլակտոր, սակայն նույն օրը պարզվել է, որ այն ոսկի չէ. անհայտ անձը խաբեությամբ տիրացել է գումարին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախաձեռնությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետության վերաբերյալ գիտական քննարկում, որը, մասնավորապես, վերաբերում էր Հայաստանում կարկտահարության դեմ միջոցների ձեռնարկման հնարավորություններին:
Հայաստանը և Եվրամիությունը շարունակում է խորացնել համագործակցությունը վիզայի ազատականացման ուղղությամբ:
Մայրաքաղաքի հավերը շիրակյան կլիմային հարմարվել ու տեղավորվել են կրաշենցի Հռիփսիմե Պետրոսյանի կողմից կառուցած հավաբնում:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «Խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էմիլիո Պեւիդա Պուպոյին:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթով պահանջվող առարկաների տեխնիկական բնութագրերը կազմվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող էր մասնակցել միայն Fresenius Medical Care ընկերության ներկայացուցիչը հանդիսացող «Ֆրեզեն» ՍՊԸ-ն, քանի որ գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների տեխնիկական բնութագրերով սահմանվել են կոնկրետ Fresenius Medical Care ընկերության կողմից արտադրվող մոդելներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ջրհեղեղի հետևանքով մի քանի տասնյակ մարդկանց զոհվելու կապակցությամբ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին:
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի հիմնական դպրոցը գործում է շենքային խիստ անբավարար պայմաններում: