Օպերային թատրոնի ղեկավարությունը ողջունում է հարակից տարածքում պատշաճ միջավայրի ստեղծումը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 27-ին ընդունել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին և փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Հյուրերն իրենց գոհունակությունը հայտնեցին Օպերայի հարակից տարածքում պատշաճ միջավայր ստեղծելուն ուղղված քաղաքապետարանի գործողությունների կապակցությամբ: Կոնստանտին Օրբելյանը քաղաքապետին ներկայացրեց վերջերս թատերախմբի՝ Մոսկվայում և Դուբայում կայացած համերգներից ստացած իր տպավորությունները:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը նշեց, որ հետևում է Օպերայի և բալետի թատրոնի հաջող ելույթներին և պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակներում աջակցել թատրոնի խնդիրների լուծմանը: Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանն այս տարի Երևանի պատմամշակութային շենքերի արտաքին լուսավորությունը փոխելու ծրագիր ունի, և Օպերայի շենքը նույնպես ներառված է ծրագրում:
Օգտվելով առիթից՝ քաղաքապետը խնդրեց հյուրերին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցներին փոխանցել իր շնորհավորանքները՝ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ»:
Քաղաքապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությանը
Քաղաքապետն ընդունել է Օպերայի և բալետի թատրոնի ղեկավարությանը
Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Dienstag, 26. März 2019