«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը մարտի 24-ին հանդիպել է Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցական վարչության, համայնքի անդամների, հայկական միությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողների հերթափոխը։
Մարտի 23-ին, ժամը 22:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ կապված խնդիրը դեռ չի լուծվել: Նա չի հեռանում դպրոցից, իսկ ուսուցիչները այդ օրվան են սպասում: Աշակերտներն էլ ուզում են հասկանալ, թե ե՞րբ են նորմալ դաս անելու:
Հայաստանում թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ: Գործընթացը շարունակական է, և այս փուլում պետությունը կավարտի բոլոր գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումը: Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրության` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանը մարզպետ Սարգսյանին տեղեկացրել է, որ երեխայի վիճակը ծանր է, սակայն բժիշկներն ամեն բան անում են նրա կյանքը փրկելու համար:
2018 թվականի հունիսի 13-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1991 թվականին, հեռախոսազանգի միջոցով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»քրեակատարողական հիմնարկում գտնվող իր` 1985թ. ծնված ծանոթին հայտնել է վերջինիցս MDMB (N)-2201 կրճատ անվանմամբ թմրամիջոց ձեռք բերելու ցանկության մասին և առաջարկել իր օգնությունը` նրա կողմից այլ անձանց թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու գործում:
Մարտի 23-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է գիշերային մեքենավարման երթ-պարապմունք:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային հերթական խոհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը, իր դժգոհությունն է հայտնել «Սանիթեք» ընկերության աշխատանքի համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 25-ին հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանին և ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Թալար Կազանչյանին:
Խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են զենքեր, զինամթերք, թունավոր նյութի նմանվող հեղուկներ:
«Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է:
Մարտի 25-ին, ժամը 09:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, TV5 հեռուստաալիքի տաղավարում Ազատ Արշակյան & Գուրգեն Եղիազարյան քաղաքական բանավեճի ժամանակ կտրուկ վատացել է Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը:
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա Ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու հարցին:
«Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
76 տարեկան հասակում վախճանվել է երգիչ, The Walker Brothers խմբի նախկին մասնակից Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել):
«Բժիշկներն ինձ ահազանգեցին, որ առողջության հետ կապված խնդիրներ կան, միջնորդությունը ես արեցի։ Չեմ բացառում, որ սա նաև կապված լինի Եվրոպական դատարան ներկայացրած բողոքի հետ, քանի որ անհապաղ միջոցների մեջ մտած էր նաև ստացիոնար բուժումը»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի ունեցավ մարտի 25-ին:
Լոռու մարզի Շենավան գյուղում նախօրեին հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի միաձայն դրական եզրակացություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Դրանով նախատեսվում է Հայաստանում կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մարտի 25-ին տեղի է ունեցել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հանձնաժողովի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում բացվել են ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի թափուր տեղի համար ներկայացված հայտերը:
Մարտի 25-ի երեկոյան, 26-ին, 28-30-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
: Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղում 2018թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Եփրեմյանի մահվան դեպքով հետաքննության հիմնական վարկածը` ուղևորների գրանցում իրականացնող դիսպետչերական խմբի և ուղեբեռները փոխադրող վարչության աշխատակիցների կողմից սահմանված տեխնիկական կանոնակարգերի խախտումն է: