Բաժիններ՝

Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Մշակույթի նախարարի օգնական

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից կատարում է երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:

Նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Դանիելյանի նշանակմանն ու գրել, որ Դավիթը, բացի իր ընկերը լինելուց, մեր ժամանակների լավագույն նկարիչներից մեկն է: «Նա շատ լավ տիրապետում է արվեստի տեսությանը և պատմությանը, հեշտ հաղորդակցվում է ոլորտի ներկայացուցիչների հետ, ազնիվ է, բաց և ունի բոլոր մարդկային և մասնագիտական հատկությունները նոր Հայաստանի պետական համակարգում աշխատելու և երկրին անմնացորդ ծառայելու համար»,-նշել է Գալստյանը:

Փոխնախարարը հույս է հայտնել, որ պատասխանատու պաշտոնը չի խոչընդոտի Դավիթ Դանիելյանին նույն եռանդով շարունակել ստեղծագործելը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031